Ռոնալդ Կումանը չի հեռացվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Diario Sport-ը:
Հոլանդացին կշարունակի գլխավորել թիմը առնվազն մինչև Լա լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղը, որը, սակայն, բաց կթողնի որակազրկման պատճառով:
Լապորտան չի ցանկանում սրել իրավիճակը թիմում՝ հիմնական մրցակցի հետ հանդիպումից առաջ, և դեռ կարծում է, որ «Բարսան» կարող է վերգտնել իր խաղը:
Կումանի ապագայի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել «Աթլետիկոյի» դեմ հանդիպման արդյունքներով, որը կկայանա հոկտեմբերի 2 -ին:
























































