Մելբուրնն այս օրերին ապրում է թենիսով: Մեկնարկել է Ավստրալիայի բաց առաջնության կանանց պայքարի քառորդ եզրափակիչ փուլը: 4 մասնակից արդեն այդ փուլում է. Կվիտովան, Կենինն ու Ջաբուրը: Նրանց միացավ տանտերերի ներկայացուցիչը:
Քառորդ եզրափակչի 4-րդ խաղում մրցեցին աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին ու 18-րդ համար Ալիսոն Ռիսկեն: Խաղն անցավ հավասար պայքարում, և, ի վերջո, 3 սեթում՝ 6:3, 1:6, 6:4 հաշվով հաջողությունն ուղեկցեց ավստրալուհուն:
Քառորդ եզրափակչում Բարտին կխաղա Պետրա Կվիտովայի հետ: