Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի շրջանակում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվել է «Պովաժսկա-Բիստրիցային»:
Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: Հյուրերը պատասխանել են առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին: Հյուրերը երկրորդ խաղակեսում կարողացել են ևս մեկ անգամ առաջ անցնել հաշվի մեջ ու հաղթանակ տոնել 2-1 հաշվով։