Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Անդրի Շևչենկոն ասել է, որ ցանկություն ունի վերադառնալ Միլան, որտեղ անցկացրել է ֆուտբոլային կարիերայի մեծ մասը:
«Ինձ թվում է, որ Չեմպիոնների լիգայում «Միլանի» խաղացող լինելը բոլորովին այլ պատմություն է: Ես փորձ ունեի «Դինամոյի» հետ, բայց «Միլանը» ամբողջովին տարբերվում է: Դա մեծ պատմություն է: Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչ․․․ Այս հանդիպումների շնորհիվ ես նվաճեցի Եվրոպան՝ ավելի ու ավելի լավ խաղալով, շատ գոլեր խփելով:
Չեմպիոնների լիգայում պետք է այլ մոտեցում ունենալ: Սա մեծ պատմություն ունեցող մրցաշար է և կապված է «Միլանի» հետ: Երբ խաղում ես աշխարհի ուժեղագույն թիմերի, աշխարհի ուժեղագույն խաղացողների հետ, դա օգնում է քեզ աճել:
Ես մեծ ցանկություն ունեմ վերադառնալ Միլան և լսել այդ երաժշտությունը», — Շևչենկոյին է մեջբերում Pianeta Milan-ը:























































