«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայում «Միլանի» դեմ կայանալիք խաղի մասին։
««Միլանի» պես թիմի դեմ Չեմպիոնների լիգայում խաղալը ֆանտաստիկա է։ Այն թոփ-ակումբ է, որը աճել է վերջին տարիներին։
Գիտենք, որ խաղալու ենք էներգետիկ, լավ խաղացողներով ուժեղ թիմի դեմ։ Կփորձենք հարձակվել այնտեղից, որտեղ նրանք խոցելի են»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։