«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան դժգոհ է իր խաղաժամանակից, ինչի պատճառով ձմռանը կարող է հեռանալ թիմի կազմից։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
Եթե իրավիճակը չփոխվի, Մատան կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ՄՅՈՒ-ն։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի հունիսի 30-ը։
ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանուm Մատան ոչ մի խաղ չի անցկացրել։ Նա միայն 62 րոպե մասնակցել է Լիգայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղին (0-1):
Իսպանացին ՄՅՈՒ էր տեղափոխվել 2014-ի ձմռանը «Չելսիից» 45 մլն եվրոյի դիմաց։