«Նապոլիի», «Միլանի» և «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է մարզչական կարիերան շարունակել Անգլիայում: Իտալացի մասնագետի թեկնածությունը դիտարկում է «Նյուքասլ Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Նշվում է, որ «Նյուքասլում» գոհ չեն ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի աշխատանքից:
2021 թվականի հունիսի 17-ին Գատուզոն լքեց «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ նշանակումից 3 շաբաթ անց: