Իտալիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Սիլվիո Բալդինին կգլխավորի երկրի գլխավոր թիմը հունիսին կայանալիք ընկերական հանդիպումներում։
Հիշեցնենք, որ հունիսին Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղեր է անցկացնելու Լյուքսեմբուրգի և Հունաստանի ընտրանիների դեմ։
Հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 3-ին և 7-ին։
Ավելի վաղ Իտալիայի հավաքականը ձախողել էր Հյուսիսային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար մղվող պայքարը։
Անցումային վճռորոշ խաղում «Սկուադրա աձուրան» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին (հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով)։
Մունդիալի հերթական ընտրական փուլի ձախողումից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր Ջենարո Գատուզոն։




























































