«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՊՍԺ-ի հարձակման գծի՝ Լիոնել Մեսսիի, Նեյմարի ու Կիլիան Մբապեի մասին։
«Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին, Նեյմարին ու Մբապեին։ Չգիտեմ։ Այդպիսի մակարդակ․․․Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ պետք է անել նրանց կանգնեցնելու համար։ Նրանք շատ լավն են։ Դժվար է վերահսկել մրցակցի մի գծի նման տաղանդավոր կոնցենտրացիան։
Պետք է հիշել, որ նրանք լավն են ոչ միայն որպես կոլեկտիվ, այլև՝ անհատապես»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։