«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ խմբային փուլի՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին այն խաղացողների տեսակին է պատկանում, որն իր խոսքը խաղադաշտում է ասում։ Այն, ինչին նա հասել է իր կարիերայում, բացառիկ է։ Հուսով եմ՝ վաղվա խաղին կկարողանա մասնակցել։
Նախորդ մրցաշրջանում մենք հանդիպել ենք փարիզեցիների հետ։ Այն ֆանտաստիկ թիմ էր, մեզ մոտ լարված խաղ ստացվեց, բայց հիմա նրանք Մեսսի ունեն։
ՊՍԺ-ն մեր լուրջ մրցակիցն է։ Սա նոր հանդիպում է, ՉԼ խմբային փուլւ, ամեն ինչ այլ է։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Ման Սիթիի» մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։