ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ փարիզյան թիմում ադապտացիայի մասին։
«Խոսքը աշխարհի լավագույն խաղացողի մասին է։ Բայց, խոսելով այդ մասին, պետք է հասկանալ, որ նա նույնպես այնպիսի մարդ է, ինչպիսին մենք։ Նրան նոր ակումբում ադապտացվելու ժամանակ է պետք ։
Լիոնելի ընտանիքը պիտի ադապտացվի նոր հասարակությանն ու մշակույթին։ Թողեք Մեսսին ադապտացվի ու իրեն տանը զգա։ Հիմա նրա կյանքում ամեն ինչ նոր է։
Նա վաղուց չի, որ միացել է ՊՍԺ-ին։ Ժամանակի հետ նա կծանոթանա իր թիմակիցների հետ, ու կհասնի հաջողության, մեծ տիտղոսներ կնվաճի»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում BBC-ն։