«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարծում է, որ կատալոնական ակումբը պետք է պայքարի յուրաքանչյուր մրցաշարում հաղթելու համար:
«Մենք «Բարսելոնան» ենք: Մենք պետք է պայքարենք Լա Լիգան, Չեմպիոնների լիգան և յուրաքանչյուր մրցաշարը, որին մասնակցում ենք, հաղթելու համար»,- մեջբերում է Ֆատիին ESPN-ը:
Երեկ «Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (3-0): 81-րդ րոպեին փոխարինման մտավ կատալոնացիների երիտասարդ կիսապաշտպան Անսումանե Ֆատին, որը գրեթե մեկ տարի բաց թողեց ծանր վնասվածքի պատճառով: Ավելացված ժամանակում նա խփեց կապտանռնագույնների երրորդ գոլը:
Ավելի վաղ Ֆատին Instagram-ում մեկնաբանել է «Լեւանտեի» դեմ խաղում տարած հաղթանակը։ Մանրամասներն՝ այստեղ։























































