Դանիայի ազգային հավաքականի և իտալական «Սամպդորիայի» տաղանդավոր կիսապաշտպան Միկել Դամսգորը հայտնվել է եվրոպական մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կպայքարեն «Միլանը», «Ինտերը», «Յուվենթուսը» և «Տոտենհեմը»։
«Սամպդորիայի» ղեկավարությունն իր հերթին հստակ ընդգծել է, որ կիսապաշտպանին ոչ մի ակումբի չի զիչի 30 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Հիշեցնենք, որ Դամսգորը երկու տարի առաջ «Սամպդորիա» է տեղափոխվել դանիական «Նորդշելանդից»՝ 6,75 միլիոն եվրոյի դիմաց։























































