ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, հայտնում է Mundodeportivo-ն։
Կողմերը որոշ ժամանակ է՝ լարված հարաբերությունների մեջ են, սակայն հանրությանն այդ մասին հայտնի է դարձել, երբ Մբապեն դժգոհել էր, որ Նեյմարն իրեն չի վերաբերվում այնպես, ինչպես մյուս թիմակիցներին:
Կոնֆլիկտի պատճառն այն է, որ բրազիլացին չի հասկանում, թե ինչու է Կիլիանը ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից: Նեյմարը միշտ չէ, որ հասկանում է Մբապեի ամբիցիաները, բրազիլացի հարձակվողը կցանկանար Կիլիանի և Լիոնել Մեսսիի հետ միասին խաղալ մեկ թիմում՝ հարձակման գծում կազմելով հզոր եռյակ:
Բացի այդ, վերջերս Մբապեն սկսել է իրեն արհամարհված զգալ ՊՍԺ-ի հանդերձարանում, որտեղ շատացել են իսպանախոս խաղացողները: Կիլիանը լավ հարաբերություններ ունի միայն 4 ֆուտբոլիստի հետ՝ Պրեսնել Կիմպեմբեի, Մարկինյոսի, Աշրաֆ Հակիմիի և Մարկո Վերատիի հետ:
























































