Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելը» 2-3 հաշվով զիջեց «Լանսին»։ Այս հանդիպումն առանձնահատուկ էր տանտերերի ավագ և առաջատար Դիմիտրե Պայեի համար։
34-ամյա ֆուտբոլիստը «Լանսի» դեմ խաղում անցկացրեց իր կարիերայի 600-րդ հանդիպումը։ Այդ հանդիպումներից 258-ը Պայեն անցկացրել է «Մարսելի» մարզահագուստով։
Հոբելյանական խաղում կիսապաշտպանն իր հաշվին դուբլ ձևակերպեց։
Ընթացիկ մրցաշրջանում Պայեն անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։
























































