Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցել է «Ռայո Վալյեկանոյի» հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ 24-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1-1: Ավեի ուշ՝ 44-րդ և 87-րդ րոպեներին «Վալյեկանոյի» ֆուտբոլիստները ևս երկու գոլ են խփել ու հաղթանակ տարել: «Ռայո Վալյեկանոյի» գոլերից մեկը հեղինակեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Նշենք՝ Հարոյանն իր առաջին գնդակն է հեղինակել Լա Լիգայում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Հարոյանը զգուշացվել է դեղին քարտով:
«Կադիսը» 7 խաղից հետո 6 միավոր ունի իր ակտիվում ու Պրմերայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ռայո Վալյեկանոն» 13 միավորով 5-րդ տեղում է: