Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը շատ շուտով կարող է վերսկսել մարզչական կարիերան։
RMC Sport-ը հաղորդում է, որ ֆրանսիացի մասնագետը կարող է գլխավորել «Լիոնը», որը օրերս հեռացրեց գլխավոր մարզիչ Սիլվինյոյին։ Լորան Բլանը պատրաստ է վերցնել ակումբի ղեկը։ Երկու կողմերը ակտիվ բանակցություններ են վարում այս հարցի շուրջ։
Լորան Բլանը իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Բորդոն» ՊՍԺ-ն և Ֆրանսիայի ազգային հավաքականը։
«Լիոնը» Լիգա 1-ի մեկնարկում 9 խաղից հետո 9 միավոր է վաստակել։