«Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է «Բարսելոնայի» ակադեմիայի՝ «Լա Մասիայի» դերի մասին ակումբի հաջողություններում։
«Բարսան» անցել է ծանր ժամանակաշրջան՝ ֆինանսական և վարչական խնդիրներով։ Սակայն երիտասարդ խաղացողները օգնել են հաղթահարել այդ դժվարությունները։ Ինձ համար «Բարսան» միշտ եղել է մեծագույն ակումբ՝ «Լա Մասիայի» նման հիանալի մարզումային կենտրոնով, որն ակումբի սիրտն է։
Առանց «Լա Մասիայի» «Բարսան» չէր կարող գոյատևել։ Գուցե այն կվերանար կամ կքայքայվեր։ Երիտասարդ խաղացողները, ինչպիսիք են Յամալը, Պեդրին, Գավին, փրկել են ակումբը։ Նրանց շնորհիվ «Բարսան» առաջ է շարժվում՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակից և գրեթե եզրափակիչ հասած թիմ։ Երիտասարդների ներդրմամբ «Բարսան» կրկին կդառնա մեծագույն ակումբ», — Բլանի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ 1998 թվականի աշխարհի չեմպիոն Լորան Բլանը Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես է եկել «Բարսելոնայում» 1996/97 մրցաշրջանում։


























































