ԱՊԼ 6-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրենտֆորդին» ու գոլառատ դրամատիկ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
27-րդ րոպեին տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Պինոկը, 4 րոպե անց Ժոտան հավասարեցրեց այն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին Ֆաբինյոյի փոխանցումից հետո Սալահը առաջ մղեց հյուրերին, բայց 63-ին «Բրենտֆորդը» կրկին հավասարեցրեց այն։ 4 րոպե անց Ջոնսը նորից առաջ մղեց մերսիսայդցիներին, բայց հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաց Վիսան հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով «Բրենտֆորդին» պարտությունից։