Ա Սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ատալանտային» ու խաղավարտին փրկվեց պարտությունից։ Թիմերը երկուական գնդակով փոխանակվեցին։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսը, 30-րդ րոպեին Մալինովսկին հավասարեցրեց այն, իսկ 8 րոպե անց Տոլոյին առաջ մղեց հյուրերին։
«Ինտերը» պարտությունից փրկվեց միայն Էդին Ջեկոյի՝ 71-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Ինտերը» 14 միավորով 3-րդ տեղում է, «Ատալանտան» 11 միավորով՝ 6-րդ։