Ա Սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Սպեցիային» ու հաղթանակ տարավ: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով:
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դանիել Մալդինին: Մրցակիցն այն կարողացավ հավասարեցնել միայն 80-րդ րոպեին, բայց հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դիասի գոլը հաղթանակ պարգևեց միլանցիներին:
«Միլանը» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: