«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր հեռացման մասին շշուկները:
«Այդ օրվանից ոչինչ չի եղել: Լապորտայի հետ ինքնաթիռում միայն «Կադիսի» դեմ խաղի մասին ենք խոսել:
Քիչ բան կարող եմ ասել ապագայիս վերաբերյալ, որովհետև վաղուց թերթ չեմ կարդացել: Գիտեմ շշուկների մասին, բայց միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ պիտի հաղթենք: Շշուկներ են պտտվում, անուններ հնչեցվում…Դա լրագրողների աշխատանքն է:
Չեմ պատրաստվում ուժեր վատնել նրա վրա, ինչը չեմ կարող փոխել»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն: