«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին խոսել է այս մրցաշրջանում 10 համարի մարզաշապիկով խաղալու մասին:
«Երախտապարտ եմ այդ համարով խաղալու հնարավորության համար: Դա պատիվ է: Դա մարտահավեր է, որովհետև «10» համարը շատ բան է նշանակում «Բարսայի» համար: Դրանով խաղացել են Լեո Մեսսին, Ռոնալդինյոն ու այլ մեծ խաղացողներ:
Կարծում եմ՝ «Բարսայում» հայտնվելով՝ պիտի պատրաստ լինես ամեն ինչի: Այն աշխարհի լավագույն ակումբն է: «10» համարը ճնշում է հաղորդում, բայց «Բարսայում» գտնվելն արդեն իսկ նշանակում է ճնշման տակ լինել:
Մեզ վրա մեծ պատասխանատվություն կա, դա պետք է հասկանալ:
Վստահ եմ ինձ վրա ու այրվում եմ նորից խաղադաշտ դուրս գալու, մարզադաշտում ընտանիքիս, երկրպագուներին ու վերականգնմանս օգնած մարդկանց տեսնելու ցանկությունից»,- Ֆատիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: