ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին ասել է, որ նախորդ մրցաշրջանի ավարտին առաջարկ է ունեցել «Չելսիից»։
«Երկու առաջարկ ունեի։ Մեկը «Չելսիից», մյուսը՝ ՊՍԺ-ից։ Բայց որոշեցի, որ պետք է տեղափոխվել Փարիզ, որ այնտեղ ավելի երջանիկ կլինեմ։
ՊՍԺ-ն մեծ ակումբ է։ Շատ եմ գնահատում երկրպագուների աջակցությունը։ Բախտս բերել է, որ այդքան չեմպիոն է եկել թիմ։
Ինձ լավ եմ զգում ՊՍԺ-ում։ Մենք երազանք ունենք, և ես ուրախ եմ, որ դրան ձգտող թիմի մի մասն եմ»,- Հաքիմիի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։