ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակը։
«Ուրբաթ օրը Լեոն վազքի մարզումներն է սկսել։ Հույս ունենք, որ ամեն ինչ ըստ պլանավորածի կգնա, դրա համար էլ կիրակի օրը նորից կգնահատենք նրա վիճակը։
Կարո՞ղ է խաղալ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հույս ունենք, բայց դրա հետ մեկտեղ պիտի զգուշավոր լինենք։ Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչպես կվերականգնվի»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։