«Բարսելոնայի» ղեկավարությունը ուզում է բաժանվել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյից։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Ակումբի ղեկավարներն ուզում են բրազիլացուն տալ «Լիվերպուլին», իսկ ֆուտբոլիստն ինքն ուզում է վերադառնալ Անգլիա, բայց Յուրգեն Կլոպը կտրականապես դեմ է այդ տրանսֆերին ու այդ մասին արդեն տեղեկացրել է «կարմիրների» ղեկավարությանը։ Մարզչին հիասթափեցրել է ֆուտբոլիստի պահվածքը «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ։
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիվերպուլից» 2018 թվականին 135 մլն եվրոյի դիմաց։