«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե «Ոսկե գնդակ» նվաճելու ինչ շանսեր ունի Կարիմ Բենզեման։
«Այն ամենի համար, ինչ Կարիմն անում է խաղադաշտում, նա պիտի այդ մրցանակին հավակնողների ցուցակում լինի։ Կարիմը «Ոսկե գնդակ» նվաճելու ժամանակ ունի։ Չեմ կարծում, թե սա նրա վերջին մրցաշրջանն է։ Բենզեման գինու պես է՝ որքան տարիքն առնում է, այնքան ավելի լավն է դառնում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ «Մալյորիկայի» դեմ նախորդ խաղում Բենզեման դարձավ դուբլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։