«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը քննադատել է 21-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի խաղը Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմում:
«Ես հասկանում եմ, որ Սանչոն դեռ սովորում է, նա դեռ երիտասարդ է: Բայց սա նրա համար FIFA չէ: Իրական խաղում ամեն ինչ չէ, որ կառուցվում է անդադար դրիբլինգի և երկու, երեք, չորս մրցակիցներին շրջանցելու վրա: Լավ է, երբ խաղադաշտ են դուրս գալիս Սանչոյի ու Լինգարդի նման խաղացողներ, բայց այս բոլոր հնարքները… Ճիշտ ֆուտբոլ ցուցադրեք:
Անկեղծ ասած, դա ինձ նյարդայնացնում է: Եթե նայեք Ռայան Գիգսի խաղին, նա պարզապես ստանում էր գնդակը, փոխանցում կատարում, բացվում էր և նույնիսկ մեն-մենակ դուրս գալիս դարպասապահի դեմ:
Իսկ այս տղաները ցանկանում են անընդհատ գնդակով վազել, կատարել հնարքներ և կրնկով փոխանցումներ: Այսպես երբեմն խաղում են Մարսիալը, Լինգարդը և Սանչոն: Նրանք պետք է հասկանան, որ դրիբլինգով ամեն ինչ չէ, որ որոշվում է: Երբեմն ավելի լավ է մի պարզ փոխանցում կատարել», — ասել է Ինսը The United Stand-ի փոդքաստում:
























































