«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է եղել այս ամառ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տոռեսի հետ պայմանագիր կնքելով: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Չնայած ֆինանսական դժվարություններին, կատալոնական ակումբը մտադիր է եղել կիսապաշտպանի վարձակալության համար առաջարկ անել՝ հետագայում տրանսֆերը գնելու պարտավորվածությամբ: «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է բաց թողել իսպանացուն: Ակումբը չի կարողացել ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, այդ իսկ պատճառով գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկացել է օգտագործել Տոռեսին:
Տոռեսը «Վալենսիայի» սան է: Նախքան Անգլիա տեղափոխվելը նա Իսպանիայի առաջնության 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում Տոռեսն ԱՊԼ-ի 4 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: