«Ջենովայի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ ակումբը փոխել է սեփականատիրոջը:
Ակումբի բաժնետոմսերի 99,9%-ը ձեռք է բերել ամերիկյան 777 Partners ներդրումային ընկերությունը:
Հիշեցնենք, որ «Ջենովան» Իտալիայի հնագույն ակումբն է, որը հիմնադրվել է 1893 թվականին:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարքը կազմել է 150 միլիոն եվրո:























































