Ա Սերիայի 5-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Սպեցիային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։
28-րդ րոպեին հյուրերի կազմում Ռաբյոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Մոյզե Քինը։ 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը․ աչքի ընկավ Գյասին։
Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 66-րդ րոպեին Մորատայի փոխանցումից հետո Կյեզան նորից հավասարեցրեց հաշիվը։ 72-րդ րոպեին Բոնուչիի փոխանցումից հետո դե Լիխտը հաղթանակ պարգևեց թուրինցիներին։