Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը հույս ունի, որ Ն’Գոլո Կանտեն կնվաճի «Ոսկե գնդակը»:
Նրա խոսքերով` ֆրանսիացու դեպքը նման է Ֆրանկո Բարեզիի իրավիճակին, ով բարձր մակարդակով էր խաղում, բայց չէր նվաճում «Ոսկե գնդակը»:
«Սա նույն պատմությունն է, ինչ Բարեզիի դեպքում: Նա չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակը», չնայած իր խաղամակարդակին: Գոլ խփող խաղացողները միշտ ներկայացման կենտրոնում են։
Լավ կլիներ, եթե ինչ-որ մեկը, ով ուշադրության կենտրոնում չէ, գոնե մեկ անգամ հաղթի․Կանտեի պես մեկը, ով շատ լավ է խաղում և նույնպես արժանի է «Ոսկե գնդակին», — Գուլիտի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: