«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին սարկազմով է պատասխանել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու մասին հարցին:
«Երկու տարին մե՞կ: Քանի որ խոսք գնաց այդ մասին, եկեք ամեն տարի անցկացնենք:
Խաղերի գրաֆիկների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ: Օրացույցում ոչ մեծ նշանակություն ունեցող խաղեր կան:
ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պիտի մտածեն այդ մասին»,-իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն: