Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Հայաստանում կայացել են ընկերական հանդիպումներ:
«Լոռին» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել է Երևանի «Լոկոմոտիվին» և պարտվել 0:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Արսեն Հովհաննիսյանը:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում էլ տեղի «Շիրակը» հյուրընկալել էր «Վանին» և հաղթել 2:0 հաշվով:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Ժիրայր Մարգարյանը և Կարեն Մուրադյանը: