Իտալիայի առաջնության չորրորդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (2-2) երկրպագուների աջակցությունից հետո «Լացիոյի» դարպասապահ Տոմաշ Ստրակոշան չի կարողացել զսպել արցունքները: «Լացիոյի» երկրպագուները պաստառ են պատրաստել Ստրակոշայի համար՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (0-1) թույլ տված սխալից հետո:
Պաստառի վրա գրված էր. «Մի անհանգստացիր, պարզապես նայիր և առաջ շարժվիր»:
Ստրակոշան իր Instagram-ում շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
«Ես բառեր չունեմ նկարագրելու այն, ինչ ես զգացի այսօր, երբ դուրս եկա խաղադաշտ՝ ծափողջույններ, ջերմությունև վերջապես մինչև իմ անունով պաստառ: Փորձեցի, բայց չկարողացա զսպել արցունքներս, և միակ բանը, որ կարող եմ ասել, շնորհակալությունն է աջակցության համար: Այս պահը հավերժ կմնա իմ սրտում», — գրել է դարպասապահը:
Посмотреть эту публикацию в Instagram























































