Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Բոլոնյային» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 6-1 հաշվով:
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը, 30-րդ րոպեին Սկրինիարը կրկնապատկեց այն, իսկ 4 րոպե անց Բարելան հաշիվը դարձրեց խոշոր:
2-րդ կեսի սկզբնամասում աչքի ըկավ Վեչինոն, իսկ 63 և 68-րդ րոպեներին Ջեկոն դուբլ ձևակերպեց:
Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ միայն հյուրերը կարողացան խփել հեղինակության գնդակը: