Սեպտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մոլդովական Չորեսկու գյուղի «ՖՄՖ ֆուտզալ արենայում» 2 ընկերական հանդիպում կանցկացնի Մոլվոդայի հավաքականի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ խաղերին նախապատրաստվելու համար մեր ընտրանին սեպտեմբերի 18-26-ը մարզական հավաք կանցկացնի Մոլդովայում։
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»
Էմին Ղարաբեքյանս – «Երևան»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»
Գեղամ Թումբարյան – «Երևան»
Արամ Սարգսյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Արսեն Սարգսյան – «Երևան»
Արթուր Փաթաթյան – «Երևան»
Ռոդրիգո Բարբոսա – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլերմե Կարվալյո – «Գազպրոմ» Յուգրա (Ռուսաստան)
Գամլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Ռուսաստան)