«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն դեռ չի ապաքինվել ազդրի վնասվածքից և բաց կթողնի Պրեմիեր լիգայի 5 -րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղը:
«Ռոբերտոն դեռ լիովին պատրաստ չէ: Նա դեռ չի կարող մարզվել թիմի հետ, նա կսկսի մոտ մյուս շաբաթվանից: Մենք կհետեւենք իրավիճակին»,–ասել է Կլոպը:
«Լիվերպուլ»-«Քրիսթալ Փելաս» խաղը կկայանա սեպտեմբերի 18–ին։