«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Պերեսը կարող է հայտնվել Ա Սերիայում, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
«Ռոման» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» 21-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում գնելու իրավունքով:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 13 միլիոն եվրո:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Պերեսը անցկացրել է 10 հանդիպում և դարձել՝ 1 գոլի հեղինակ: