Ինչպես տեղեկացնում է todofichajes.com-ը, Լոնդոնի «Արսենալը» առաջիկա ձմռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան Դե Բեկի տրանսֆերը:
«Զինագործները» անցած ամռանը ևս փորձել էին իրականացնել այս գործարքը, սակայն հաջողության չէին հասել:
24-ամյա կիսապաշտպանը չի համարվում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և ընթացիկ մրցաշրջանում ստացել է ընդամենը վեց րոպե խաղաժամանակ:
Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ձմռանը 30 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել հոլանդացուց:
























































