«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն առաջարկել է ստեղծել նոր եվրոպական լիգա: Դե Լաուրենտիսը նախկինում բազմիցս քննադատել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան:
«Համակարգը չի գործում: Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան այնքան գումար չեն բերում, որ ակումբներն իրենց մասնակցությունն արդարացնեն: Մրցունակ լինելու համար ակումբը պետք է գնի բարձրակարգ ֆուտբոլիստների:
Դա անելու համար դուք պետք է ավելի շատ ծախսեք, քանի որ մրցաշարերից ստացված հասույթը չի բավարարում տրանսֆերների համար: Ակումբները պետք է համաձայնվեն և ստեղծեն ավելի ժամանակակից և ֆինանսապես գրավիչ մրցաշար:
Պետք է նվազեցնել խաղերի քանակը՝ նվազեցնելով Եվրոպայում ազգային առաջնությունների մասնակիցների քանակը: Բացի այդ, ստեղծեք եվրոպական մեկ լիգա` մասնակիցներին ընտրելով ազգային առաջնությունում ձեռքբերումների հիման վրա: Ես ստուգել եմ այս նախագիծը և պատրաստ եմ 10 միլիարդ դոլար բերել եվրոպական ֆուտբոլին: Բայց ինձ պետք է լիակատար անկախություն և այլ ակումբների համաձայնությունը», — Դե Լաուրենտիսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Դե Լաուրենտիսը նշել է, որ նոր մրցաշարը նման չի լինի Եվրոպական Սուպերլիգային։























































