«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի գոլային փոխանցումների քանակին։ ԱՊԼ 4 խաղում ֆրանսիացին աչքի է ընկել 7 գոլային փոխանցումով։
«Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել։ Նա ողջ ամառ քրտնաջան աշխատել է։ Հիմա ֆիզիկապես լավ պատրաստ է։ Պոլը միշտ հիանալի փոխանցումներ է անում, բայց նրա լավագույն փոխանցումներն այս մրցաշրջանում գոլային չեն լինում։ Ես ուշադրություն չեմ դարձնում գոլային փոխանցումներին, դրան ավելի շատ սոց․ցանցերում են հետևում։ Բայց Պոլը, վստահաբար, գերազանց խաղաց»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































