Իտալիայի A սերայի 21-րդ տուրի առաջին խաղում «Բրեշիան» ընդունել էր Միլանի համանուն թիմին։
Խաղն անցավ գերլարված պայքարում։ Խաղի հաշիվը բացվեց միայն 71-րդ րոպեին։ Մրցակցի տուգանային հրապարակում բոլորից շուտ կողմնորոշվեց Անտե Ռեբիչը՝ 1։0։ Ռեբիչը երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոի հեղինակ։
«Միլանը» հաղթեց ու հիմա 31 միավորով 6-րդն է, իսկ «Բրեշիան» 15 միավորով կշարունակի մնալ նախավերջին հորիզոնականում։