Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն իր բակում տեղակայված պտտաձողի վրա Գինեսի հերթական ռեկորդ է սահմանել։
Այս անգամ մարզիկը պտտաձողից երկու ձեռքով կախ դրությունից նա կատարել է ոտնաթաթերի անընդմեջ բարձրացում և հպում պտտաձողին մեկ րոպեում 51 անգամ՝ գերազանցելով ամերիկացի մարզիկ Մայքլ Ռիչիի ավելի վաղ սահմանած ռեկորդը, ով կատարել էր նույն վարժությունը մեկ րոպեում 49 անգամ։
Մարզիկն ակնկալում է, որ իր կողմից կատարած ևս երկու Գինեսի ռեկորդ կստանա պաշտոնական արձագանք մոտակա ամիսների ընթացքում։