Ֆեմինիստական կազմակերպությունները բողոքի ակցիա են նախապատրաստում իրականացնել ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Նյուքասլ Յունայթեդի» միջև խաղի ժամանակ։ Հանդիպումը կարող է առաջինը դառնալ ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար` ԱՊԼ վերադառնալուց հետո։
Հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 11-ին, «Օլդ Թրաֆորդում»։ Սպասվում է, որ պորտուգալացին իր թիմի մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ։
Ֆեմինիստները ցանկանում են ուշադրություն հրավիրել մոդել Քեթրին Մայորգայի գործի վրա, որը վստահեցնում է, թե Ռոնալդուն իրեն բռնաբարել է 2009 թվականին։
Գործընթացը մեկնարկել է 2018 թվականի սեպտեմբերին, երբ մոդելը դատական հայց ներկայացրեց ֆուտբոլիստի դեմ։ Մայորգան վստահեցնում էր, որ ֆուտբոլիստից 375 հազար դոլար է ստացել լռության դիմաց։
2020 թվականի հոկտեմբերին Մայորգան Ռոնալդուի դեմ դատական նոր գործընթացներ սկսելու փորձեր արեց։ Եթե գործին ընթացք տրվի, ապա Ռոնալդուին կկանչեն դատարան հարցաքննության համար։