«ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է փոխել ակումբային գրանցումը:
Transfermarkt-ի հաղորդմամբ, 19-ամյա հարձակվողի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կպայքարեն «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»: Հաղորդվում է, որ Ադեյեմիի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Խաղացողի պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Ակումբը տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:
Ավստրիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում գերմանական արմատներ ունեցող պատանի հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ: