Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը բողոք է ներկայացրել Լեհաստանի հավաքականի պաշտպան Կամիլ Գլիկի դեմ. վերջինս մեղադրվում է Կայլ Ուոկերի հասցեին արած ռասիստական արտահայտություն անելու մեջ:
Առաջին խաղակեսի վերջում կոնֆլիկտ հասունացավ, ինչի արդյունքում Գլիկը Ուոկերի ականջին ինչ-որ բան շշնջաց: Հետո խառնվեց Հարի Մագուայերը, իսկ վերջնարդյունքում Մագուայերն ու Գլիկն արժանացան դեղին քարտի:
Ընդմիջմանն Անգլիայի հավաքականի 2 ներկայացուցիչ այդ մասին հայտնել է 4-րդ պաշտոնյային: Վերջինս խոսել է ՈՒԵՖԱ-ի պատվիրակի հետ, ում կողմից եղել է խաղը շարունակելու կարգադրություն:
Լեհաստանի հավաքականի մենեջեր Յակուբ Կվիտկովսկին հայտնել է, որ Գլիկը ռասիստական արտահայտություն թույլ չի տվել: Դրվագից հետո Գլիկը ձեռքսեղմում առաջարկեց, իսկ Ուոկերը հրաժարվեց:
The Guardian-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն է իրականացնում: