Անգլիայի և Լեհաստանի հավաքականների միջև ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղի առաջին կեսից հետո քաշքշուկ է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Գլխավոր գործող անձինք եեղել են Կամիլ Գլիկն ու Գարի Մագուայերը։
Հանդիպման առաջին կեսն անցել է բավականին լարված պայքարում, թիմերից և ոչ մեկին չի հաջողվել գոլի հեղինակ դանռալ։ Քանի որ տանտերերը հիմնականում կոշտ ֆիզիկական պայքարի են գնացել մրցակցի խաղացողների հետ, առաջին կեսից ավարտից հետո կրքերը թեժացել են։
Քաշքշուկի մեջ ներգրավված են եղել գրեթե բոլոր ֆուտբոլիստները։ Բայց մրցավարը դեղին քարտով է զգուշացրել Գլիկին և Մագուայերին։ Միջադեպի ավարտից հետո թիմերն ուղևորվել են հանդերձարան։
























































