ՄՅՈՒ-ի նախկին խաղացող Ուեյն Ռունին մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Անգլիա վերադարձը։
«Չեմ խոսել Կրիշտիանուի հետ նրա վերադարձից հետո ու շաբաթ օրը չեմ գնալու խաղին։ Շաբաթ իմ ազատ օրն է, իսկ երկու տղաներս խաղեր ունեն, այնպես որ ես նրանց վարորդը կլինեմ։ Իհարկե, հետևում եմ ՄՅՈՒ-ին։
Ուզում եմ, որ նրանք հաջողեն։ Հիանալի է, որ վերադարձրին Կրիշտիանուին։ Նրա մենթալիտետն արտացոլվում է երիտասարդ ֆուտբոլիստների մոտ։ Գերազանց գործարք է։ Կրիշտիանուն ինքն էլ գիտի, որ իր համար այնքան էլ հեշտ ու հասկանալի չի լինի, ինչպես Իսպանիայում ու Իտալիայում։ Բայց նա ամեն դեպքում աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
























































