«Միլանը» և «Լիվերպուլը» այս ամսվա ընթացքում կքննարկեն խաղացողների փոխանակման հավանական գործարքը, որը նրանք ցանկանում են կազմակերպել հունվարին:
Ինչպես հաղորդում է Il Milanista-ն, «ռոսոներիների» ղեկավարությունը շահագրգռված է ձեռք բերել «կարմիրների» փլեյմեյքեր Տիագո Ալկանտարային:
Միևնույն ժամանակ, իվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն, ով դեռ չի կարողանում համաձայնության գալ իտալական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, կարող է հակառակ ուղղությամբ գնալ:
Եթե հաշվի առնենք, որ Տիագոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, ապա «Միլանը» ստիպված կլինի լրացուցիչ վճարել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար։























































